«Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիր Երևանում

Ռաս Ալ Խայմահ-ի Շեյխ Սաուդ Բին Սագր Ալ Քասիմի կատարյալ տեսիլքի ներքո, «Ալ Համռա Ռիել Իսթեյթ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն արդեն ապահովել է իր կայուն տեղն անշարժ գույքի բնագավառում: Միացյալ Արաբական Էմիրություններում վիթխարի հաջողությունից հետո, 2008թ-ին «Ալ Համռա Ռիել Իսթեյթ»-ի կառուցողները հասան Հայաստան , ներդնելով կայուն հիմնադրամ`«Ալ Համռա Ռիել Իսթեյթ Արմենիա» ՍՊԸ-ն, որի հիմնադիր տնօրենն է Հայկ Բյուզանդյանը :

Այս հաջող ձեռնարկման շնորհիվ «Ալ Համռա Ռիել Իսթեյթ Արմենիա» ՍՊԸ-ն Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցի հետ համատեղ ստեղծեց անշարժ գույքի յուրահատուկ նախագծերից մեկը` «Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիր Երևանում: